Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է «Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործման կարեւորության մասին՝ կողմերի, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Թուրքիայի կառուցողական ու անկեղծ ջանքերի» օգնությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Անվտանգության խորհուրդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության աճը ոչ մեկին օգուտ չի բերի։ Կոչ ենք անում կողմերին թուլացնել լարվածությունը»,- ասվում է հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։