Տաջիկական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, կրկին կրակ է բացել ղրղըզ զինծառայողների ուղղությամբ, հաղորդում է 24.kg-ը։

«Ժամը 23։50-ին երկու երկրների զինծառայողների միջեւ կրակը դադարել է 10 րոպեով։

Նախատեսվում էր, որ այս ընթացքում կանցկացվի Բատկենի շրջանում Ղրղզստանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Աբդիկարիմ Ալիմբաեւի հանդիպումը Տաջիկստանի Հանրապետության Սուղդիի շրջանի նահանգապետի, ինչպես նաեւ կողմերի սահմանապահ ներկայացուցիչների հետ։

Սակայն տաջիկական կողմը կրկին խախտել է հրադադարի երկկողմ պայմանավորվածությունները եւ շարունակել է հրետակոծել ղրղըզական զինվորականների դիրքերը։ Ժամը 00:20-ի դրությամբ բախումները երկու պետությունների զինվորականների միջեւ տեղի են ունենում Կոչո-Բոյու եւ Դահմա շրջաններում»,- հայտնել են նախարարությունից։