Հարավային Աֆրիկան ​​տուժել է ջրհեղեղից, որն ավելի քան 70 մարդու կյանք է խլել արեւադարձային «Անա» փոթորկի հետեւանքով, հայտնում է BBC-ն։

Մադագասկարում առնվազն 48 մարդ է մահացել, 130 հազարը ստիպված է եղել լքել իր տունը։

Մալավիում առնվազն 11 մարդ է մահացել։ Ամբողջ երկիրը հոսանքազրկվել է, որոշ շրջաններ հայտարարվել են աղետի գոտի։

Մինչդեռ Մոզամբիկը հայտնել է 18 մահվան դեպքի մասին։

Սակայն պաշտոնյաներն ասում են, որ զոհերի իրական թիվը դեռեւս հայտնի չէ։ 20 000 մարդ տուժել է ջրհեղեղից:

Մոզամբիկում փոթորիկն ավերել է 10 000 տուն, տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ, վնասել է էլեկտրահաղորդման գծերը։  

Վարչապետ Կառլոս Ագոստինյո դու Ռոսարիոն ասել, որ իր երկիրը օգնություն չի խնդրել, բայց խնդիրն ավելի մեծ է, քան այն լուծելու ցանկացած երկրի կարողությունը: 

Նա կոչ արեց միջազգային օգնություն ցուցաբերել, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ասել է, որ անձնակազմ է ուղարկում երկիր՝ օգնելու 45 000 մարդկանց, որոնք, ըստ հաշվարկների, մարդասիրական օգնության կարիք ունեն: