Հայկական բանակը 30 տարեկան է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնայանը։

«Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ:

Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի: Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի:

Կեցցե՜ն մեր հերոսները

Կեցցե՜ Հայոց բանակը

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը», - գրել է Սիմոնյանը։