Հարավային Կորեայի ՌՕՈւ-ն ավարտել է 5-րդ սերնդի 40 ամերիկյան F-35A կործանիչների տեղակայումը, հայտնում է KBS-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Այս շաբաթվա սկզբին վերջին չորս F-35A ինքնաթիռները ժամանել են Չհոնչժու քաղաքի օդանավակայան: Սկզբնապես 40 ինքնաթիռների տեղակայումը պետք է ավարտվեր մինչեւ անցյալ տարի, սակայն այն հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով։

F-35A-ն կուժեղացնի Կորեայի մարտական ​​պատրաստվածությունը, ըստ օդուժի ներկայացուցչի: F-35A-ի առավելագույն արագությունը 1,6 մախ է, իսկ հեռահարությունը՝ 1093 կմ:

Վերջերս Կոերիի ռազմաօդային ուժերը դադարեցրել են F-35A-ի բոլոր թռիչքները, քանի որ նրանցից մեկը վթարային վայրէջք է կատարել ավիացիոն խնդիրների պատճառով: