Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի  45-րդ հատածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 39-ամյա  Վահագն Մարտիրոսյանի վարած Ford Transit մակնիշի և 46-ամյա Հայկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121  մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել բնակչի տան հողամասում:

Վթարից մեկ ժամ անց նոր միայն ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել են ճանապարհի մշակման աշխատանքներ իրականացնել, լցնելով աղ ու ավազ ու եթե ժամանակին նշված գործողությունները կատարեին, ապա վթարը տեղի չէր ունենա: