Վերջին շաբաթների ընթացքում Մալայզիայի մեծ մասը պատուհասած ջրհեղեղը մոտ 1.46 միլիարդ դոլարի ընդհանուր վնաս է պատճառել, հաղորդում է Reuters-ը:

Դեկտեմբերի կեսերին եւ հունվարի սկզբին մի քանի նահանգներում անսովոր հորդառատ անձրեւների հետեւանքով տասնյակ մարդիկ մահացան, ավելի քան 120.000 մարդ տեղահանվեց:

Ջրհեղեղի ազդեցության մասին հատուկ զեկույցում Վիճակագրության դեպարտամենտը հայտնել է, որ պետական ​​գույքին եւ ենթակառուցվածքներին հասցված վնասը 2 միլիարդ ռինգ է կազմել, իսկ բնակելի շենքերին՝ 1.6 միլիարդ ռինգ:

Արտադրության կորուստները 900 մլն ռինգ են կազմել, որոնց մեծ մասը գրանցվել է կենտրոնական Սելանգոր նահանգում՝ մայրաքաղաք Կուալա Լումպուրը շրջապատող երկրի ամենահարուստ եւ բնակեցված շրջաններից մեկում:

Գերատեսչությունը հայտնել է նաեւ տրանսպորտային միջոցների, առեւտրային տարածքների եւ գյուղատնտեսության ոլորտի կրած լուրջ վնասների մասին:

Մալայզիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ջրհեղեղից տուժածներին մոտ 1.4 միլիարդ (334.37 միլիոն դոլար) կտրամադրի: