Այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում ու դա հաստատված է հայտարարություններով: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմային:

«Կարծում եմ՝ սա շատ պոզիտիվ առաջընթաց է: Այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, այդ աշխատանքի արդյունքներով հետագա մեր հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ», - ասաց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, որովհետև այս փուլում աշխատանքայն խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ են ու կոնկրետ նպատակ են հետապնդում. «Դա երկաթգծի կառուցումն է այն հատվածներում, որոնք Հայաստանի Հանրապետությանն են», - մանրամասնեց ՀՀ փոխվարչապետը: