Toyota-ն ճապոնական տիեզերական գործակալության հետ աշխատում է Լուսնի մակերեւույթի հետազոտման մեքենայի մշակման թուղղո որը կօգնի մարդկանց վայրէջք կատարել Լուսնի վրա մինչեւ 2040 թվականը, այնուհետեւ՝ Մարս մեկնել, ասել է ընկերությունը:

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության կողմից մշակվող մեքենան կոչվում է Lunar Cruiser: Դրա գործարկումը նախատեսված է 2020-ականների վերջին։

Մեքենան հիմնված է այն գաղափարի վրա, որ մարդիկ ուտում, աշխատում, քնում եւ շփվում են այլ մարդկանց հետ ավտոմեքենաներում, եւ նույնը կարելի է անել տիեզերքում, ասել է Տակաո Սատոն, ով ղեկավարում է Toyota Motor Corp-ում Lunar Cruiser նախագիծը:

«Մենք տիեզերքը որպես մեր տրանսֆորմացման տարածք ենք դիտարկում, որը տեղի է ունենում դարը մեկ: Տիեզերք գնալով՝ մենք կարող ենք զարգացնել հեռահաղորդակցություն եւ այլ տեխնոլոգիաներ, որոնք արժեքավոր կլինեն մարդու կյանքի համար»,- ասել է Սատոն Associated Press-ին։

Gitai Japan Inc. ընկերությունը Toyota-ի հետ պայմանագրով ռոբոտացված ձեռք է մշակել Lunar Cruiser-ի համար, որը նախատեսված է այնպիսի խնդիրների կատարման համար, ինչպիսիք են զննումը եւ տեխնիկակակն սպասարկումը:

Gitai-ի գործադիր տնօրեն Շո Նականոսեն ասել է, որ կարծում է, որ տիեզերք գնալու խնդիրը հիմնականում լուծված է, սակայն տիեզերքում աշխատելը տիեզերագնացների համար մեծ ծախսեր եւ վտանգներ է պարունակում: Նրա խոսքով՝ հենց այստեղ էլ պետք կգան ռոբոտները: