Կանադացին վեցամսյա բանտարկության է ենթարկվել ինքնաթիռի ուղեկցորդուհու հետույքին կպչելու պատճառով։

50-ամյա Էնիո Սոկորո Զայասն իրեն մեղավոր է ճանաչել հոկտեմբերին American Airlines-ի ուղեկցորդուհու վրա հարձակվելու մեջ, տեղեկացնում է Associated Press-ը։ Նա դատապարտվել է Մայամիի դաշնային դատարանի կողմից։

Զայասը Կանկունից American Airlines-ի չվերթով թռչում էր Մայամիի միջազգային օդանավակայան, երբ ուղեկցորդուհին, որը նախուտեստ էր բաժանում, այն դրել է նրա ծնկներին՝ մտածելով, որ քնած է։

Բայց տղամարդը ձեռքը մեկնել եւ հետեւից բռնել է ուղեկցորդուհու ոտքը՝ մինչ ձեռքը կտաներ նրա հետույքին։ Քննիչները հայտարարել են, որ «ֆիզիկական շփման ոչ մի համաձայնություն չի եղել»։

Դատական փաստաթղթերում ասվում է, որ ուղեկցորդուհին «զգացել» է, թե ինչպես է տղամարդու ձեռքը սեղմել նրա ազդրի ներքեւի մասը եւ վերեւ շարժվել՝ դեպի հետույք, ու հետո ուժեղ շոշափել այն՝ ձեռքը մի կողմից մյուսը տանելով»,- տեղեկացնում է CNN-ը։