Հայաստանում հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 361754 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2709073 վերջին մեկ օրում` 8707 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16965 պացիենտ: Մեկ օրում աճել է 3268-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 335227 անձ` վերջին մեկ օրում 267 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել, մահացածների թիվը 8035 է: