Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ընտրվել է «Nur Otan» կուսակցության նախագահ, տեղեկացնում է «Казинформ»-ը։

«Կուսակցության XXI արտահերթ համագումարի որոշմամբ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաեւը միաձայն ընտրվել է «Nur Otan» կուսակցության նախագահ»,- ասվում է Ակորդա մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ավելի վաղ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել էր կուսակցության նախագահ ընտրել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին։