Հույս ունեմ, որ միայն առողջությունը չէ պատճառը, որ կիրակի օրը կեսգիշերին է տվել հրաժարականը Լոնդոնից: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին:

Եթե առողջությունն է, բարի ապաքինում եմ մաղթում պարոն Սարգսյանին: Չգիտեմ, թե ինչու 4 տարի անց այդ հիմնավորումներով է հրաժարվում պաշտոնից, որովհետեւ փորձառու, խելացի, գիտնական, դիվանագետ մարդ է, եւ ինքը գիտեր, թե սահմանադրական ինչ սահմանափակումներով է ինքը ստանձնում այդ պաշտոնը: Երեւի գործի մեջ ուրիշ բաներ ի հայտ եկան, եւ ես կարծում եմ՝ ինքը պետք է կարողանար այդ բոլոր սահմանափակումներով հանդերձ ավարտեր իր 7-ամյա ժամկետը: Ցավում եմ դրա համար, հիմք չունեմ ուրիշ բան ասելու: Սպառնալիքներ եղել են, կան ու կլինեն եւ դրանք առավելեւս հիմք պետք է լինեին, որ նա մնար»,-ընդգծեց նա: