Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, հեռացվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության քաղխորհրդից։ Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստան»-ի Telegram ալիքը։

Նշվում է, որ նրա անունը չկա քաղխորհրդի անդամների թարմացված ցուցակում։ Բացի այդ, դրանում չկա նաեւ նախկին վարչապետ Ասկար Մամինի անունը։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի սկսվելուն պես պատգամավոր Դարիգա Նազարբաեւան անհետացավ հանրային դաշտից եւ դադարեց գալ խորհրդարանի նիստերին։ Ենթադրվում էր, որ նա հոր եւ ընտանիքի հետ մեկնել է արտերկիր։