Կոլումբիայի իշխանությունները առգրավել են կոկոսի խմբաքանակ՝ լցված կոկաինով։ Ինչպես նշում է Independent-ը, բեռը նախատեսված է եղել Իտալիայի համար եւ ուղղություն է վերցրել դեպի Ջենովա նավահանգիստ։ Էկզոտիկ ընկույզները փաթեթավորվել են 504 կտավե տոպրակների մեջ։

Թմրամիջոցներով բեռը հայտնաբերվել է Կոլումբիայի գլխավոր դատախազության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից անցկացված հետաքննության ընթացքում։ 

«Ստուգման ընթացքում պարզվել է, որ արեւադարձային մրգերի հյութը փոխարինվել է հեղուկ կոկաինով»,- նշում է Կոլումբիայի ազգային դատախազությունը։