Բանակն արդեն իսկ պետք է ամուր ոտքի վրա կանգնած լիներ բացի սպառազինության մատակարարումից: Այս մասին NEWS.amTALK TIME- եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Անընդհատ կրկնում են, թե անօդաչու թռչող սարք են փորձարկել, դրանով նախ հակառակորդին ասուն են, որ մեկ հատ ունեն, անընդհատ փորձարկում են, երկրորդ ստիպում են, որ հակառակորդին ծիծաղել մեզ վրա: Պետք չի բանակի որեւէ գործունեության ուղղություն վերածել անձնական, թիմային PR-ի:

Այս ամենի պատճառն անփորձությունն է, անփորձ մարդիկ փորձում են արագ կայանալ, իսկ արագ կայանալը անփձորձ մարդկանց համար այնքան էլ հեշտ բան չէ: Մեր երկրին պետք են մեծահոգի մարդիկ, իսկ անփորձները մեծահոգի չեն կարող լինել, դրա համար է, որ մանրախնդիր գործունեությունը են վարում, մանրախնդրությունը մեզ այսօր ուտում է: Դա է պատճառը, որ այսօր եթե պետք է ինչ-որ չափավոր կերպով նշվեր բանակի օրը, այդպիի անլուրջ վերաբերմունք, որ մի ամբողջ ղեկավարություն հիվանդանան եւ այդ պատճառով չնշվի տոնը, կարծում եմ՝ անլուրջ վերաբերմունք է պետական կառավարմանն ու բանակին»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ պտերազմի ժամանակ մենք պարտավոր էինք եւ կարող էինք հակառակորդին կանգնեցնել ռազմավարական բարձրունքներում, լեռնաանտառային պայմաններում, Հադրութի, Ջրականի հատվածներում. «Մեր այսօրվա ղեկավարությունը չկարողացավ մեր ամբողջ ռեսուրսները տեղափոխել ռազմական ռելսերի վրա»,-ասաց նա: