Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ուղեւորությունների ժամանակ անձնական զուգարան է տանում իր հետ, քանի որ չի վստահում հասարակական զուգարաններին: Բացի այդ, քաղաքական գործիչը կարգադրել է տեղադրել զուգարան անգամ իր մեքենայում:

Աղբյուրների տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը վախենում է, որ բնական արտաթորանքի անալիզի արդյունքում թշնամական լրտեսները կարող են տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին: Հաղորդվում է նաեւ, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի անձնական զուգարանները գտնվում են հսկողության ներքո: Ցանկացած մարդ, որը կօգտագործի դրանք, կարող է մահապատժի ենթարկվել:

«Զուգարաններ կան Կիմ Չեն Ընի ոչ միայն անձնական գնացքում, այլ նաեւ մեքենաներում, որոնց միջոցով նա երթեւեկում է երկրում, եւ անգամ հատուկ տրանսպորտային միջոցներում, որոնք նախատեսված են լեռնային տեղանքում կամ ձյան ժամանակ ճանապարհորդելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը սկսել է հետեւել իր առողջությանն ու այժմ հետեւում է սննդակարգին՝ պահպանելով դիետա: Թեպետ ոգելից խմիչքներից, շվեյցարական պանրից ու ծովախեցգետնից նա չի կարողացել հրաժարվել: