Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը վարչական ղեկավարների, աշխատակիցների և Դիլիջանի ազգային պարկի աշխատակիցների հետ այցելել է պատերազմում զոհված հայրենակիցներին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել։

Համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ Բանակի 30 ամյակին նվիրված ոչ մի տոնակատարություն չի լինելու։

Գրիգորյանը նշել է, որ այսօր Դիլիջանի Երկրագիտական թանգարանում զինծառայողների համար ժամանակակից արվեստի ցուցահանդես է բացվել։

«Միայն ամսի 27-ին Դիլիջանի երաժշտական դպրոցում փոքրիկ միջոցառում անցկացվեց Բանակի օրվան նվիրված, որին մասնակցում էին դպրոցի սաները: Իսկ մեծ մասշտաբով միջոցառում չէր նախատեսվում, քանի որ կար նաև պետական որոշում մեծ միջոցառում չանցկացնելու»,- նշել է Նոնա Գրիգորյանը։