Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում մեծ «չիստկա» է սկսվել: Այս պահի դրությամբ Երեւանը չունի ոչ մի փոխքաղաքապետ, չորս փոխքաղաքապետերն էլ ազատված են՝ Սերգեյ Հարությունյանը, տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Սերգեյ Ներսիսյանը, ինչպես նաեւ քաղաքապետի խորհրդականի կարգավիճակում գտնվող Դավիթ Ճգնավորյանը, որը փաստացի իրականացնում էր գլխավոր ճարտարապետի գործառույթները, եւ հանուն Ճգնավորյանի խորհրդարանում օրենսդրական փոփոխություն իրականացվեց՝ ավելացվեց  չորրորդ փոխքաղաքապետի հաստիքը, որը պետք է համակարգեր նաեւ ճարտարապետական բլոկը:

Կադրային քաղաքականության գործառույթը միայն նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին չի տրված, քաղաքապետարանում կարծում են, որ թափուր տեղերի համալրումից հետո պարզ կդառնա՝ ով է այս պահին դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում