Ավելի վաղ պատվիրված 12 «Յակ-130» մարտական ​​ուսումնական ինքնաթիռների առաջին խմբաքանակը ժամանել է Վիետնամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրը։

««Յակ-130» ինքնաթիռների առաջին խմբաքանակը Վիետնամի համար մատակարարվել էր 2021 թվականի վերջին։ Խոսքը ավելի վաղ պատվիրված 12 մեքենաներից երեքի մասին է»,- ասել է նա՝ չհայտնելով այլ մանրամասներ։