Առնվազն տասը մարդ է անհետ կորած համարվում ԱՄՆ-ի հետ ասոցացված Պուերտո Ռիկոյի հյուսիս-արեւմտյան ափերի մոտ մարդկանց տեղափոխող նավակի խորտակման արդյունքում: Այս մասին ուրբաթ հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AP գործակալությունը։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը նավի ուժգին հարվածն էր ժայռերին։ Նշվում է, որ կարող էր լինել Դոմինիկյան Հանրապետությունից ընդհանեւր 27 միգրանտ։ Նրանցից առնվազն 17-ին հաջողվել է փրկել եւ հանձնել ոստիկանությանը։ Առափնյա պահպանությունը փնտրում է անհետ կորածներին։