Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 113 122-ով՝ հասնելով 11 615 779-ի, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 14570, ինչը 3.7 տոկոսով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։ Հոսպիտալացումների թիվն աճել է 46 մարզում: Մեկ օր առաջ այն 14046 էր կազմում:

Կորոնավիրուսով վարակումից հետո բուժվածների թիվն աճել է 30 010-ով՝ նախորդ օրվա 29 506-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ գրանցվել է առողջացման 10 189 207 դեպք։

Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ներկայումս բուժվող հիվանդների թիվը հասել է 1.096.461-ի։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է օրական 668-ով՝ հասնելով 330111-ի։