Մոսկվայում ոստիկանությունն ընդհատել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

 Ըստ այդ տեղեկության՝ ոստիկանությունը ներկաներին ցրել է «նացիզմի ռեաբիլիտացման» անթույլատրելիության հոդվածով:

 Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը: