Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել է իր հրաժարականի մասին, որի պատճառները չի նշել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Մեր հարգարժան Նախագահի հավանությամբ ես հրաժարական եմ տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, որում ծառայում եմ 2017 թվականի հուլիսի 19-ից», - գրել է նա շաբաթ օրը Twitter-ում։

Գյուլը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրա հրաժարականն ընդունելու համար։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը կղեկավարի Բեքիր Բոզդաղը, նախարարի պաշտոնում նրա նշանակումը նշված է նույն նախագահի հրամանագրում, որով հաստատվել է Գյուլի հրաժարականը։

Բոզդաղը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի դատավորների բարձրագույն քոլեջի նախագահի պաշտոնը, եղել է նաեւ փոխվարչապետ: