Եվրոպայի ամենահետախուզվող նարկոբարոններից մեկը, քրեագիտության մագիստրոսի աստիճան ունեցող բելգիացի Ֆլոր Բրեսերսը ձերբակալվել է Շվեյցարիայում 2 տարի հետախուզվելուց հետո, հաղորդում է The Guardian-ը:

30-ամյա հանցագործը հետախուզվում էր 2020 թվականից: Այդ ժամանակ նա դատապարտվել էր չորս տարի ազատազրկման հոլանդացի ֆլորիստին առեւանգելու, ածելիով հարվածներ հասցնելու եւ ծեծելու համար, որը չէր կարողացել դուրս բերել թմրանյութերը Մեծ Բրիտանիայի մաքսատան միջոցով: 2010թ. Բրեսերսը ենթարկվել էր քրեական պատասխանատվության այն պատճառով, որ, իբրեւ, կտրել էր հոլանդացի հանցագործի մատը: Նա արդարացվել էր ապացույցների բացակայության հիմքով:

Բրեսերսը կապված է թմրավաճառների հանցախմբի հետ, որը գործում է Անթվերպենում եւ, ենթադրաբար, մաքսանենգության ճանապարհով կոկաին է տեղափոխել հարավային Ամերիկայից դեպի Եվրոպա: Նա համարվում է Եվրապոլի կողմից ամենահետախուզվող հանցագործներից մեկը: Համարվում էր, որ տղամարդը թաքնվում էր Հարավային Աֆրիկայում, սակայն արդյունքում նա ձերբակալվել է Ցյուրիխում, որտեղ նրան հայտնաբերել են սիրեցյալի եւ զավակի հետ: Բելգիայի իշխանությունները նրան արտահանձնելու դիմում են ներկայացրել: