Թուրքական դատարանը երկուշաբթի իրավապաշտպան Օսման Քավալային կալանքի տակ թողնելու մասին որոշում է կայացրել, հայտնել է NTV հեռուստաալիքը։

Քավալան ձերբակալվել է 2017-ի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը որոշեց նրան կալանավորել «սահմանադրական կարգը փոխելու եւ գործող կառավարությանը հեռացնելու փորձի» համար: Թուրքիայի իշխանությունները իրավապաշտպանին համարում էին 2013-ին տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակից։

Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները կոչ են արել ազատ արձակել Քավալային, որից հետո հանրապետության նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ԱԳՆ-ին դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» հայտարարել։ Ավելի ուշ այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները հայտարարել են թուրքական ղեկավարության օրենքներն ու որոշումները հարգելու մտադրության մասին։ Դրանից հետո ճգնաժամը սպառված էր։

Այս տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը որոշել էր արդարացնել եւ ազատ արձակել ակտիվիստին, սակայն ավելի ուշ նույն օրը դատախազությունը կրկին հավանություն էր տվել նրա ձերբակալությանը։