ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվա այցից առաջ խոսել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի հարաբերությունները հաստատում են, որ Մոսկվան ամրապնդում է իր հարեւանների ինքնիշխանությունը։ 

«Ես հենց այսօր խոսեցի Ղազախստանի նախագահի հետ՝ Ձեր այցից առաջ։ Սա երկրորդ շատ լավ օրինակն է, որ Ռուսաստանը միայն աջակցում է մեր հարեւանների ինքնիշխանությանը եւ ամեն կերպ ամրապնդում է այն։ Ղազախստանի օրինակը հաստատում է մեր քաղաքականությունը։ Ղազախստանի ղեկավարության խնդրանքով մենք նրանց աջակցել ենք ՀԱՊԿ-ի շրջանակում՝ կապված միջազգային ահաբեկչության արտաքին ագրեսիայի հետ։ Եվ հենց վերացավ այս խնդիրը,  Ղազախստանի ղեկավարության խնդրանքով մենք դուրս բերեցինք մեր զինված ուժերը եւ շարունակում ենք համագործակցել Ղազախստանի հետ  բոլոր ոլորտներում, որոնք, իհարկե, օգտակար են թե՛ Ռուսաստանին, թե՛ Ղազախստանին»,- ասել է Պուտինը։