«Սպեկտր-Ռ» ուղեծրային աստղաֆիզիկական լաբորատորիայի ալեհավաքի բացման փորձը ձախողվել է:  Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին, հուլիսի 23-ին 10 մետրանոց ալեհավաքը պարզելու եւս մեկ փորձ կարվի: Մասնագետներն ունեն 2 ամիս` տիեզերական սարքավորման աշխատանքը կարգավորելու համար: