Եվրամիությունը խնդրել է Մադրիդի իր արբանյակային կենտրոնին Ուկրաինային ռուսական զորքերի տեղաշարժի մասին հետախուզական տվյալներ տրամադրել։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ Եմ երկրները լի են վճռականությամբ հետագայում եւս մեծացնել իրենց երկկողմ ռազմական աջակցությունը Կիեւին։

Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ռուսաստանի դեմ, թանկ կարժենան Եվրոպային։

«Բայց մենք պետք է պատրաստ լինենք գին վճարել, այլապես ապագայում մենք ստիպված կլինենք շատ ավելի բարձր գին վճարել։ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլեւս չեն որոշվելու առեւտրով», -ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցույց է տալիս, որ Եվրամիության  էքզիստենցիալ խնդիրն է նվազեցնել իր կախումը ռուսական նավթից եւ գազից եւ անցնել վերականգնվող աղբյուրներին եւ ջրածնին։

«Դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, էներգիան դուրս չի գա հակամարտությունից», — հայտարարել է Բորելը  մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կախում ունենք ռուսական գազից ... եւ  էքզիստենցիալ քաղաքականությունն է նվազեցնել այդ կախվածությունը», - ասել է նա: Միեւնույն ժամանակ  նա զգուշացրել է, որ Եվրոպայի համար, որը Ռուսաստանից ներկրում է իր գազի մոտ 40 տոկոսը, այդ անցումը հեշտ չի լինի։

«Շուկաներում մրրկայնություն կլինի, եւ դա կբարձրացնի գները, եւ սպառողները կվճարեն դրանք։ Հնարավոր է, որ մենք կարող ենք սուբսիդիաներ սահմանել առավել խոցելի մարդկանց պաշտպանության համար, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեր գործողություններն ու արձագանքները  տնտեսական հետեւանքներ կունենան, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան», - ասել է նա։