Ղազախստանի խորհրդարանում համաձայնեցրել են պատգամավոր Դարիգա Նազարբաեւայի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, հայտնում է Tengrinews.kz-ն։

Պատգամավորները կողմ են քվեարկել Նազարբաեւայի՝ լիազորությունները վայր դնելուն։

«Ներկա՝ 101. Կողմ՝ 99, ձեռնպահ՝ մեկ։ Որոշումն ընդունված է»,- ասել է Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովը։