Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 14 տարի։ Զոհերի ու վիրավորների թվում նաև ոստիկանության ծառայողներ էին։ Զոհվեցին ոստիկանության զորքերի զինծառայողներ մայոր Համլետ Թադևոսյանն ու սերժանտ Տիգրան Աբգարյանը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամեն տարի մարտի 1-ին ոստիկանության զորքերի ղեկավարությունն ու զինծառայողներն այցելում են զոհված գործընկերների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում ու խնկարկում։ Համլետ Թադևոսյանը թաղված է Եղվարդում, Տիգրան Աբգարյանը՝ Խոր վիրապում։

Հիշատակի արարողություններին, ոստիկանության զորքերի ծառայողներից բացի, մասնակցում էին նաև զոհված ոստիկանների հարազատները։