Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դեպի Ուկրաինա են ուղեւորվում արտերկրացիներ 52 երկրներից, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

«Դիտարկվում են այդպիսի քաղաքացիների ներկայացրած դիմումները, աշխարհի ազատ մարդկանց մոբիլիզացումը պարզապես ցնցում է: Այսօրվա դրությամբ՝ մեզ մոտ են գալիս փորձառու վետերաններ ու կամավորներ 52 երկրներից: Դա նրանց ցանկությունն է: Մենք նրանց չենք վարձել, մենք նրանց ոչնչով չենք խթանում»,-ընդգծել է Կուլեբան:

Նա նաեւ հայտնել է, որ դիմումների ընդհանուր թիվն օտարերկրացիներից, որոնք պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանել Ուկրաիան, մոտենում է 20 հազարի: