Արցախում մարտի 8-ի գիշերը վնասված գազատարի վերականգնողական աշխատանքները չեն սկսվել։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն ասաց, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցություները ադրբեջանական կողմի հետ։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Արցախգազ» ԲՓԸ–ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:

Ադրբեջանական ԶՈՒ-երը  խոչընդոտներ է հարուցում գազատարի վթարի վայր հասանելիության եւ վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների եւ իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։