Թուրքական դատարանը լրագրող Սեդեֆ Քաբաշին դատապարտել է 2 տարի 4 ամսվա ազատազրկման՝ նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով, հաղորդում է Diken-ը։

Դատարանը որոշում է կայացրել նույնիսկ այն բանից հետո, երբ անցյալ տարվա վերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  վճռել է, որ Թուրքիայում խոսքի ազատությունը կարգավորող օրենքները պետք է փոխվեն՝ նման հետապնդումները կանխելու համար։

Քաբաշը կալանավորվել էր հունվարի վերջին այն բանից հետո, երբ մեջբերել էր մի ասացվածք․ «Երբ եզը գնում է պալատ, նա թագավոր չի դառնում, բայց պալատը դառնում է գոմ»: