Sony Pictures-ը հայտարարել է Ռուսաստանում ամբողջ գործունեությունը դադարեցնելու մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է Variety-ն։

Թերթը վկայակոչում է աշխատակիցների համար Sony Pictures Entertainment-ի գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերի հայտարարությունը, որում նա հայտնում է, որ կորպորացիան աջակցում է «աշխարհի բազմաթիվ ընկերություններին, որոնք ներկայումս դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում»:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ընկերությունն արդեն հետաձգել է իր նախագծերի, մասնավորապես՝ «Սարդ մարդը։ Դեպի տուն ճանապարհ չկա» ֆիլմի մասին թվային հաղորդագրությունները, ինչպես նաեւ սառեցրել է հեռուստատեսությամբ բովանդակության բաշխման գործարքները: Բացի այդ, սահմանափակվել է ռուս օգտատերերի հասանելիությունը Crunchyroll անիմե-ծառայությանը:

Ավելի վաղ Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին հայտարարել էր Walt Disney ընկերությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։