Ղազախստանի իրավապահ մարմինները երկու ամսով ձերբակալել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկին՝ Կայրաթ Սաթիբալդիուլիին։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Նուր Սուլթան քաղաքի մասնագիտացված միջշրջանային հետաքննիչ դատարանի մամուլի ծառայությունը։

«2022թ. մարտի 15-ին Նուր Սուլթան քաղաքի մասնագիտացված միջշրջանային հետաքննիչ դատարանը որպես խափանման միջոց արտոնել է երկու ամսով ձերբակալել կասկածյալ Կայրաթ Սաթիբալդիուլիին»,- նշվել է հաղորդագրությունում։

Մարտի 13-ին Ղազախստանի Հակակոռուպցիոն ծառայությունը կալանավորել էր Սաթիբալդիուլիին պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ «Ղազախտելեկոմ» ԲԸ-ի միջոցների հափշտակման կասկածանքով։ Գերատեսչության տվյալներով՝ ստուգվում է Սաթիբալդիուլիի մասնակցությունն այլ հանցագործություններին, որոնք կարող էին խափանել պետության անվտանգությունը։

Կայրաթ Սաթիբալդիուլին ծնվել է 1970թ.։ Տարբեր տարիների զբաղեցրել է պաշտոններ Ազգային անվտանգության կոմիտեում, «Նուր Օթան» (ներկայում՝ «Ամանաթ») կառավարող կուսակցությունում, զբաղվել բիզնեսով։