Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կողմ է քվեարկել եզրակացությանը, որը կոչ է անում ԵԽ Նախարարների կոմիտեին հասնել Ռուսաստանի՝ կազմակերպությունից դուրս գալուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վեհաժողովը հայտարարել է, որ Նախարարների կոմիտեն պետք է դիմի Ռուսաստանին Եվրախորհրդից անհապաղ դուրս գալու խնդրանքով։ Եթե ​​երկիրը հրաժարվի կատարել այդ պահանջը, Վեհաժողովը կդիմի կոմիտեին հնարավորինս շուտ ընտրել այն ամսաթիվը, որից սկսած Ռուսաստանը կդադարեցնի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Խորհրդից երկրի դուրս գալուն կողմ է քվեարկել 216 պատգամավոր։

Երեք պատգամավոր ձեռնպահ է քվեարկել, դեմ չի քվեարկել ոչ ոք: