Ղազախստանի ուժայինները ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի։ Ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկի կինը՝ Գուլմիրա Սաթիբալդին, հաղորդում է Orda պորտալը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը։ Ավելի վաղ՝ մարտի 13-ին, ձերբակալվել էր նրա ամուսինը՝ Կայրաթ Սաթիբալդին՝  «Ղազախտելեկոմ» ՓԲԸ-ի միջոցները առանձնապես խոշոր չափերով հափշտակելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։

Զույգն ունի երկու դուստր եւ մեկ որդի։ Հանցագործությունները, որոնցում կասկածվում է կինը, դեռեւս չի նշվում։