Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը երեքշաբթի Ալեքսեյ Նավալնուն դատապարտել է 9 տարվա խիստ ռեժիմի գաղութում ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով խարդախության եւ դատավորին վիրավորելու նոր գործով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վերջնականապես Նավալնուն նշանակել ինը տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում, եւ տուգանք՝ 1,2 միլիոն ռուբլու չափով»,- դատավճիռը կարդացել է դատավոր Մարգարիտա Կոտովան։