ԱՄՆ-ում 74 տարեկանում մահացել է Graphics Interchange Format-ի (GIF) ստեղծող Սթիվեն Ուիլհայթը, հայտնել է NBC-ն։

Նրա խոսքով՝ Ուիլհայթը մահացել է մարտի 14-ին իր ընտանիքով շրջապատված՝ կորոնավիրուսով վարակման հետեւանքներից, դա հաստատել է նրա կինը՝ Կատալինը։

GIF ձեւաչափը Ուիլհայթի կողմից մշակվել է 1987 թվականին CompuServe-ում աշխատելու ժամանակ: Այն հնարավորություն տվեց սեղմված ձեեւաչափով պատկերների շարք տեղավորել եւ ավելի արագ փոխանցել գրաֆիկական տվյալներն այն ժամանակվա ցածր հզորության էլեկտրոնային սարքավորումների պայմաններում։ Բացի այդ, այս ձեւաչափը գրաֆիկների եւ պարզ անիմացիաների ցուցադրման հարմար գործիք դարձավ: