Վեդի համայնքում ընտրություններից առաջ «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է տեղադրել և կոչ արել Վեդի համայնքի ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:

Նա, մասնավորապես, նշել է. «Վեդի համայնքի մշակույթի տանը գործընկերներիս հետ հանդիպում ենք ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Վեդու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքը և պատասխանել հետաքրքրող հարցերին։

Կոչ եմ անում Վեդի համայնքի ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ ընտրելով 2 քվեաթերթիկը։ Մեր ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը»: