Թունիսի ոստիկանական ուժերը վերջին վեց ամսվա ընթացքում գրոհայինների մոտ 150 բջիջ են ոչնչացրել, շաբաթ օրը հայտարարել է Ազգային գվարդիայի ներկայացուցիչ Հուսեմ Էդին Ջբեբլին, հաղորդում է Reuters-ը։

Նա հավելել է, որ ձերբակալված օտարերկրյա զինյալներից ոմանք ծրագրում էին միանալ «Ջոնդ Կիլաֆհա»-ին՝ Լիբիայում եւ Թունիս-Ալժիր սահմանի լեռներում «Իսլամական պետության» հետ կապ ունեցող խմբավորմանը:

«Հարեւան երկրների վրա հարձակվելու փորձեր են կասեցվել, ինչպես նաեւ ոչնչացվել է այն բջիջը, որը պլանավորել էր երկրի հարավում սպանել ներքին գործերի նախարարին»,- լրագրողներին ասել է Ջբեբլին։