Թուրքիայի ոստիկանությունը հյուսիսային Օրդու նահանգում ձերբակալել է «Իսլամական պետության» (ԻՊ) կասկածյալ անդամին, որը հետախուզվում էր Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ», ուրբաթ օրը հաղորդել է Diken լրատվական կայքը։

Կասկածյալն Իրաքի քաղաքացի է եւ մարտի 23-ին ձերբակալվել է նահանգի Ալթինորդու շրջանում, որից հետո դատարանը ձերբակալել եւ կալանքի տակ է պահել նրան, ասվում է Օրդուի նահանգապետի գրասենյակի հայտարարության մեջ։

2013թ․ Թուրքիան ԴԱԻՇ-ին ահաբեկչական կազմակերպություն է հռչակել, որից հետո խմբավորումը երկրում մի շարք մահացու հարձակումներ է կատարել, դրանց հետեւանքով զոհվել է 315 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, նշում է Ahval-ը։

Անկարան քննադատության է ենթարկվել արեւմտյան երկրների կողմից ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իր հանձնառության համար, սակայն թուրք պաշտոնյաներն ասում են, որ խմբավորման կողմից սպառնալիքի դեմ պայքարելու համար Թուրքիան ավելի շատ բան է արել, քան ցանկացած այլ երկիր:

ԴԱԻՇ-ը շարունակում է ապավինել Թուրքիայի տարածքում «լոգիստիկ կենտրոններին»՝ ֆինանսներն ապահովելու համար, 2021թ․ հունվարին հայտարարել է ԱՄՆ գանձապետարանը։

Անցյալ շաբաթ Թուրքիան սառեցրել է նաեւ մի տղամարդու ակտիվները, որը կասկածվում է Աֆղանստանում կազմակերպության ամերիկյան ֆինանսական միջնորդ լինելու մեջ, հայտնում է Duvar լրատվական կայքը։

Անցյալ տարվա ապրիլին Թուրքիան քաղաքացիություն է շնորհել ԴԱԻՇ-ի ութ անդամների, որոնց ակտիվները բռնագրավվել էին ահաբեկչության հետ կապերի պատճառով, հայտնում է Ankara Gazetecisi լրատվական կայքը։