Ահաբեկիչները Նիգերիայում ուղեւորատար գնացք են պայթեցրել։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է This Day թերթը՝ հղում կատարելով Նիգերիայի Երկաթուղու կորպորացիայի տնօրեն Ֆիդեթ Օկիրիային։

Պարբերականի տվյալներով՝ մայրաքաղաք Աբուջայից Կադուն ուղեւորվող եւ 970 մարդ տեղափոխող գնացքում պայթյուն է որոտացել։ Բացի այդ, շատ ուղեւորներ պատանդ են վերցվել։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը դրված է եղել վագոններից մեկում։ Պայթյունի հետեւանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, մի քանի վագոններ վնասվել են։