Դանիայի ազգային անվտանգությանը սպառնացող հիմնական ահաբեկչական վտանգն այն անձանցից է, որոնք կապված են եւ համակրում են ռազմատենչ իսլամիզմին, որոնք ներկայացված են այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են «Իսլամական պետություն»-ը եւ «Ալ-Քաիդա»-ն: Դա հաստատվում է Դանիայում կանխված ահաբեկչությունների լուրջ թվով, ասվում է Հետախուզության եւ անվտանգության ծառայության (PET) կողմից երեքշաբթի օրը հրապարակված  «Ահաբեկչական սպառնալիքների գնահատականը Դանիայի համար» վերջին զեկույցում, որն առաջին անգամ նկարագրում է հակաիշխանական ահաբեկչական սպառնալիքը, որի մակարդակը որպես «լուրջ» է բնութագրվում:

«Հասարակ դանիացու համար ահաբեկչության զոհ դառնալու հավանականությունը շատ փոքր է։ Սակայն, ըստ Հետախուզության եւ անվտանգության ծառայության տվյալների, Դանիայում դեռ կան անձինք, որոնք ահաբեկչական վտանգ են ներկայացնում երկրի համար: Ընդ որում, վերջին տարիներին երկրում զգալի թվով ահաբեկչություններ են կանխվել։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ ահաբեկչական սպառնալիքը շարունակում է լուրջ մնալ»,- մամուլի հաղորդագրության մեջ մեկնաբանել է գերատեսչության ղեկավար Միքայել Համանը։

Ինչ վերաբերում է առաջին անգամ հիշատակվող հակաիշխանական ծայրահեղականությանը, ապա խոսքը քաղաքական գործիչների, պետական ​​ծառայողների, ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության կիրառման մասին է։

Զեկույցում նշվում է նաեւ կորոնավիրուսի համավարակի դերը, որը, «ահաբեկչական սպառնալիքի շարժիչ ուժ» չլինելով, ընդհանուր պատկերն «ավելի համալիր» է դարձրել։

Փաստաթղթում նշվում է, որ ահաբեկչական սպառնալիքի հիմնական աղբյուրն աջ ծայրահեղական միջավայրն է եւ դա համապատասխանում է Արեւմուտքի ընդհանուր պատկերին։ Ձախ ծայրահեղականության վտանգը «սահմանափակից» «նվազագույն» է դարձել։