Մարտի 29-ին Թեհրանում տեղի է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի եւ Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, հաղորդում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Մեհրաբիանը Թեհրանի եւ Երեւանի միջեւ երկկողմ կապերը որակել է որպես «արտոնյալ» եւ նշել, որ այդ կապերն էլ ավելի ընդլայնման կարիք ունեն։

Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է նաեւ Իրանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման համար պայմաններ նախապատրաստելու անհրաժեշտությունը։

Նա նաեւ մատնանշել է տեխնիկական եւ ինժեներական ծառայությունների ոլորտում գործող իրանական ընկերությունների լայն հնարավորությունները եւ այդ ընկերությունների գործունեության շրջանակն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու վերանորոգումը,  առաջարկել է երկկողմ հանդիպումներ՝ ծանոթանալու երկու երկրների միջեւ համագործակցության հնարավորություններին։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել էմայիսի 10-ին եւ 13-ին կայանալիք Իրան-Հայաստան համագործակցության 17-րդ գագաթաժողովի անցկացումը համակարգելու անհրաժեշտությունը։

Հայաստանի վարչապետի խորհրդականն, իր հերթին, անդրադարձել է երկկողմ համագործակցության կարեւոր հարցերին։