Իհարկե, ցանկացած փուլում էլ կարող են ընտրախախտումներ կատարվել, ի հայտ գալ, սակայն իրավունքի տարրական պահանջն է, որ այդ ամենը պետք է արձանագրել, արագ արձագանքման համար համապատասխան դիմումներ ներկայացնել հանձնաժողովներին: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով Վեդիում այս կիրակի կայացած ընտրություններին նա նշեց, որ Վեդիի ընտրությունների նախապատրաստման ընթացքում դիմումներ չեն ստացվել. «Քվեարկության օրը հետեւել ենք լրատվամիջոցներին, հրապարկված ցանկացած նյութի հետ կապված շար արագ, օպերատիվ կարգով եղել է արձագանք: Քվեարկության օրը դիմումներ չեն ստացվել, վերահաշվարկի դիմումներ չեն եղել»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Դիտարկմանը, որ բազմաթիվ հրապարակումներ եղան, որ մասնավորապես գյուղական բնկավայրերում ընտրողներին ասել են, որ կարող եք հարկերը չվճարել, եթե ընտրեք տվյալ թեկնածուին, Մուկուչյանն արձագանքեց. «Առանձին հրապարակումները, որոնք կային դրա վերաբերյալ, դրանցում բերված փաստերը չէին պարունակում բավարար որոշակիություն, որով կարողանաս գոնե վարույթ իրականացնել»: