Քիչ առաջ ձերբակալվել է ԱԻ նախարար, գեներալ–մայոր, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 29-ին հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չուներ երեկվա դրությամբ։

Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։