Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի գործողությունները «պաշտպանական պատասխան» է անվանել:

«Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է [Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ] եռակողմ համաձայնագրի դրույթները։ Ուստի Ադրբեջանի կողմից որեւէ խախտում չկա։ Քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա, եղել է նաեւ պաշտպանական պատասխան»,- հինգշաբթի Ուզբեկստանից վերադառնալուց հետո թուրք լրագրողներին ասել է Էրդողանը, փոխանցում է CNN Turk հեռուստաալիքը: