Վաշինգտոնը պատասխանատու է Վիեննայում բանակցությունների դադարեցման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, հաղորդում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ եթե Սպիտակ տունը տրամաբանորեն պատասխանի Իրանի ողջամիտ պահանջներին, որոնք հավանության են արժանանում P4+1 խմբի կողմից, Թեհրանը պատրաստ կլինի վերադառնալ Վիեննա։

Նա նշել է, որ Վաշինգտոնը փորձում է մնացած հարցերը կապել իր ներքին խնդիրների հետ։ Իրանական կողմը չի կարող հավերժ սպասել, նշել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

Նրա խոսքով՝ մնացած հարցերի շուրջ բանակցային գործընթացը դադարեցվել է մի քանի շաբաթով՝ Վաշինգտոնի քաղաքական որոշման սպասումներով։